«Աստոն Վիլլայի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն կարիերան կշարունակի «Վասկո դա Գամայում», հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:
Ըստ աղբյուրի՝ Կոուտինյոն համաձայնեցրել է պայմանագիրը բրազիլական թիմի հետ և սպասում է «Աստոն Վիլլայի» հետ պայմանագրի ամբողջական խզմանը։
Ինքը՝ անգլիական ակումբը, թույլ է տվել խաղացողին հեռանալ թիմից։
32-ամյա Կոուտինյոն «Վասկո դա Գամայի» սան է։ Իր ողջ կարիերայի ընթացքում բրազիլացին հանդես է եկել այնպիսի ակումբներում, ինչպիսիք են «Ինտերը», «Էսպանյոլը», «Լիվերպուլը», «Բարսելոնան» և «Բավարիան»: