«Աստոն Վիլան» իր պաշտոնական կայքում հայտարարել է «Չելսիի» պաշտպան Յան Մատսենի տեղափոխության մասին։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ 22-ամյա ֆուտբոլիստը բիրմինգհեմյան ակումբի հետ կկնքի վեց տարվա պայմանագիր, իսկ տրանսֆերի արժեքը կկազմի 37,5 միլիոն ֆունտ ստերլինգ։
Ըստ Transfermarkt-ի՝ գործարքի արժեքը կազմել է 44,5 մլն եվրո։
2023/24 մրցաշրջանի երկրորդ հատվածը Մատսենը վարձավճարով անցկացրել էր Դորտմունդի «Բորուսիայում»։