«Էվերտոնի» պաշտպան Բեն Գոդֆրին տեղափոխվել է «Ատալանտա», հայտնում է իտալական ակումբի պաշտոնական կայքը։
Ֆուտբոլիստի տրանսֆերի գումարը և նրա պայմանագրի ժամկետները Բերգամոյի թիմը չի նշում։
«Էվերտոնում» բոլորը շնորհակալություն են հայտնում Բենին ակումբում ցուցադրած ելույթների համար և մաղթում նրան ամենայն բարիք ապագայում», — ասվում է անգլիական թիմի հայտարարության մեջ:
Գոդֆրին «Էվերտոնում» հանդես է գալիս 2020 թվականից։ Անցած մրցաշրջանում նա 16 հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում։