Բրազիլիայի հավաքականը 2024 թվականի Ամերիկայի գավաթի խմբային մրցաշարի 2-րդ տուրի խաղում 4-1 հաշվով հաղթեց Պարագվայի ընտրանուն։
Դուբլի հեղինակ դարձավ բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը, մեկական գոլ խփեցին նաև Սավիոն ու Լուկաս Պակետան։ Պարագվայցիների միակ գոլը խփեց Օմար Ալդերետեն։
Կոլումբիայի հավաքականը 3-0 հաշվով հաղթել է Կոստա Ռիկայի թիմին։ Հանդիպման հաշիվը 31-րդ րոպեին 11 մետրանոցից բացեց հարձակվող Լուիս Դիասը։ Ընդմիջումից հետո Դավինսոն Սանչեսը կրկնապատկեց կոլումբիացիների առավելությունը, իսկ Ջոն Կորդոբան հաշիվը դարձրեց խոշոր։
Կոլումբիան 6 միավորով առաջինն է խմբում։ Բրազիլացիները վաստակել են 4 միավոր և D խմբում 2-րդ տեղում են, կոստառիկացիները երրորդն են մեկ միավորով, պարագվայցիները 0 միավորով վերջին տեղում են։