Կատարի «Ալ-Ղարաֆան» պաշտոնապես հայտարարել է 34-ամյա հարձակվող Խոսելուի հետ պայմանագիր կնքելու մասին, որը նախորդ մրցաշրջանում հանդես էր գալիս Մադրիդի «Ռեալում»։
Նախկինում հայտնի իտալացի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնել էր, որ «Ալ-Ղարաֆան» 2+1 աշխատանքային պայմանագիր է կնքել Խոսելուի հետ։ Իսպանացի հարձակվողի տրանսֆերային արժեքը Մադրիդի «Ռեալից» Կատարի ակումբ կազմել է 1,5 միլիոն եվրո։
Հիշեցնենք, որ Խոսելուն մադրիդյան ակումբի խաղացող է դարձել 2023 թվականի ամռանը։