Մադրիդի «Ռեալը» հայտարարել է, որ հարձակվող Խոսելուն հեռանում է մադրիդյան ակումբից։
«Մադրիդի «Ռեալ» շնորհակալություն է հայտնում Խոսելուին իր պրոֆեսիոնալիզմի և մադրիդիզմի համար, ինչպես նաև հայտնում է իր երախտագիտությունը նրան և նրա ընտանիքին։ Հաջողություն ենք մաղթում կյանքի նոր փուլում»,- ասված է «Լոս Բլանկոսի» պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ Խոսելուն մադրիդյան ակումբի խաղացող է դարձել 2023 թվականի ամռանը։