Բրազիլիայի հավաքականի նախկին պաշտպան Կաֆուն քննադատել է Անգլիայի Պրեմիեր լիգան:
«Վախենամ որքան շատ բրազիլացիներ տեղափոխվեն Պրեմիեր լիգա, այնքան Բրազիլիան ավելի քիչ հնարավորություն կունենա աշխարհի առաջնությունում հաղթելու համար:
Ես նախընտրում եմ Լա Լիգան, քանի որ այնտեղի թիմերն ավելի լուրջ են տրամադրված եզրափակիչ դուրս գալու և այն հաղթելու հարցում: Լա Լիգան տեսախցիկների առաջ սուտ բաներ չի ասում իսպանացի խաղացողների մասին և չի գովազդում նրանց աշխարհին։ Խոսում են ֆուտբոլից, ոչ թե առասպելներից։
Պատկերացրեք, որ լրատվամիջոցները ամեն շաբաթ լվանում են ձեր ուղեղները՝ ասելով, որ դուք լավագույնն եք աշխարհում, մինչդեռ իրականում դուք դրան մոտ էլ չեք», — Կաֆուի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն: