Իտալացի մասնագետ Մասիմիլիանո Ալեգրին Սերբիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնի թեկնածուներից մեկն է, հայտնում է Tuttomercatoweb-ը։
Ինչպես նշում է աղբյուրը, թեկնածուների թվում են նաև «Միլանի» նախկին մարզիչ Ստեֆանո Պիոլին և Մաուրիցիո Սարին, որը նախկինում գլխավորել է «Լացիոն»։
Ներկայումս Սերբիայի հավաքականի գլխավոր մարզիչն է Դրագան Ստոյկովիչը։ Սակայն, ըստ սերբական լրատվամիջոցների, Սերբիայի ֆուտբոլային միությունը նախատեսում է աշխատանքից հեռացնել 59-ամյա մասնագետին Եվրո-2024-ում ազգային հավաքականի անբավարար արդյունքներից հետո։ Սերբերը C խմբում զբաղեցրին վերջին տեղը և չկարողացան նվաճել մրցաշարի փլեյ-օֆֆի ուղեգիր: