«Մանչեսթեր Յունայթեդը» և «Բավարիան» բանակցում են պաշտպան Մատեյս դե Լիգտի տրանսֆերի շուրջ, հայտնում է Bayern & Germany-ն։
Ըստ աղբյուրի՝ մյունխենցիները ցանկանում են 24-ամյա հոլանդացու համար ստանալ 70 մլն եվրո։ «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ չէ վճարել այդ գումարը։ Միևնույն ժամանակ, «Բավարիայի» նոր գլխավոր մարզիչ Վենսան Կոմպանին արդեն պլանավորում է կազմը հաջորդ մրցաշրջանի համար՝ հաշվի առնելով պաշտպանի հնարավոր տրանսֆերը։
Դե Լիգտը «Բավարիայում» հանդես է գալիս 2022 թվականից։ Անցած մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 30 հանդիպում, խփել 2 գոլ և կատարել 1 գոլային փոխանցում։