«Մոնակոն» բանավոր համաձայնության է եկել «Մեցի» և Վրաստանի հավաքականի հարձակվող Ժորժ Միկաուտաձեի հետ անձնական պայմանագրի շուրջ, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Մոնեգասկներն արդեն առաջարկ են ուղարկել 23-ամյա վրացի հարձակվողի տրանսֆերի վերաբերյալ։ Ակումբը ցանկանում է տրանսֆերն իրականացնել մինչև Եվրո 2024-ի ավարտը։
Նախորդ մրցաշրջանում Միկաուտաձեն Լիգա 1-ում անցկացրել է 20 հանդիպում՝ դառնալով 13 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։ Եվրո-2024-ում հարձակվողը 3 գոլ է խփել։