Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին այսօր բուժզննում կանցնի Չիլիի հետ Ամերիկայի գավաթի խաղում (1:0) ստացած վնասվածքի համար, հայտնում է լրագրող Գաստոն Էդուլը։
Սպասվում է, որ 37-ամյա արգենտինացին այսօր կեսօրին կմիանա թիմի մարզմանը: Մեսսին հաստատ չի խաղա Պերուի դեմ, որպեսզի լիովին վերականգնվի 2024 թվականի Ամերիկայի գավաթի քառորդ եզրափակիչի համար։
Նաև, ըստ աղբյուրի, Մարկոս Ակունյան, որը մկանային վնասվածք ունի, բաց կթողնի Պերուի դեմ հանդիպումը։