«Աթլետիկի» և Իսպանիայի հավաքականի վինգեր Նիկո Ուիլյամսը պատասխանել է իր ապագայի վերաբերյալ հարցին։
«Ես արդեն ասել եմ, որ Բիլբաոն իմ տունն է։ Վերջերս երկարաձգեցի պայմանագիրս (2023թ. դեկտեմբերին) և շատ երջանիկ եմ այստեղ»,- 21-ամյա իսպանացու խոսքն է մեջբերել Radiogaceta-ն։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ վինգերի ծառայություններով հետաքրքրված են «Բարսելոնան» և «Չելսին»: Ֆուտբոլիստի պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2027 թվականը։
Անցած մրցաշրջանում Ուիլյամսը «Աթլետիկի» կազմում անցկացրել է 37 հանդիպում՝ դառնալով 8 գոլի և 19 գոլային փոխանցման հեղինակ։