«Բարսելոնան» շարունակում է տարբերակներ դիտարկել հենակետային կիսապաշտպանի դիրքը ուժեղացնելու համար, հայտնում է Mundo Deportivo-ն։
Աղբյուրի տեղեկություններով՝ կատալոնացիները ընտրություն են կատարում «Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Միկել Մերինոյի և «Էվերթոնի» կիսապաշտպան Ամադու Օնանայի միջև: Նշվում է, որ Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Ջոշուա Կիմիխը դեռևս առաջնահերթություն չի համարվում «Բարսելոնայի» համար:
29-ամյա գերմանացու պայմանագրի ժամկետը մյունխենյան գրանդի հետ ավարտվում է մեկ տարուց։ Խոսակցություններ կային, որ «Բավարիան» պատրաստ է բաց թողնել Կիմիխին 30-40 միլիոն եվրոյի դիմաց։
Հիշեցնենք, որ նախկինում «Էվերթոնը» Օնանայի համար պահանջել էր 60-70 միլիոն եվրո, իսկ բասկերը Մերինոյի համար ցանկանում են ստանալ առնվազն 50 միլիոն եվրո։