Յուվենտուսի և Ասթոն Վիլայի միջև խաղացողների փոխանակման գործընթացը գրեթե ավարտված է, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի տեղեկություններով՝ խաղացողները բարեհաջող կերպով բուժզննում են անցել երկու ակումբների կազմում։
Նշվում է, որ «Ասթոն Վիլայի» 26-ամյա կիսապաշտպան Դուգլաս Լուիսը տեղափոխվում է «Յուվենտուս» ու «Ծեր սինյորայի» հետ պատրաստվում է կնքել 5 տարվա պայմանագիր։ Հակառակ ուղղությամբ՝ Թուրինից դեպի Բիրմինգհեմ էլ կուղևորվեն Էնցո Բարենեչեան և Իլինգ Ջունիորը։ Բացի դա «Յուվեն» անգլիական ակումբին կփոխանցի 28 միլիոն եվրո հավելավճար Լուիսի համար։