«Բոլոնիայի» և Իտալիայի հավաքականի կենտրոնական պաշտպան Ռիկարդո Կալաֆյորին հայտնվել է Մադրիդի «Ռեալի» հետաքրքրության շրջանակում, հայտնում է La Gazzetta dello Sport-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ 22-ամյա խաղացողի ծառայություններով ավելի վաղ սկսել էին հետաքրքրվել Թուրինի «Յուվենտուսը» և Լոնդոնի «Արսենալը»։
Նշվում է, որ «Բոլոնիան» ցանկանում է առնվազն 50 միլիոն եվրո վաստակել խաղացողի հնարավոր վաճառքից։ Transfermarkt-ը իտալացու տրանսֆերային արժեքը գնահատում է 30 միլիոն եվրո: