«Բարսելոնայի» ուրուգվայցի պաշտպան Ռոնալդ Արաուխոն կարող է հեռանալ կատալոնական ակումբից, հայտնում է The Athletic-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ «Կապտանռնագույնների» նախագահ Ժոան Լապորտան այս պահին չի ցանկանում բաժանվել խաղացողից, սակայն թիմի ֆինանսական խնդիրները կարող են էականորեն ազդել այս ամենի վրա։
Հիշեցնենք, որ 25-ամյա խաղացողի ծառայություններով հետաքրքրված են Մյունխենի «Բավարիան» և «Մանչեսթեր Յունայթեդը»։ Transfermarkt-ը ուրուգվայցի պաշտպանի տրանսֆերային արժեքը գնահատում է 70 միլիոն եվրո։