Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Տոնի Կրոսը դարձել է Եվրոպայի 2024 թվականի առաջնության խմբային փուլում ամենաշատ ճշգրիտ փոխանցումներով լավագույն կիսապաշտպանը։
34-ամյա գերմանացին կատարել է 326 ճշգրիտ փոխանցում։ Այս ցուցանիշով երկրորդ տեղը զբաղեցնում է իտալացի կիսապաշտպան Նիկոլո Բարելլան (221 փոխանցում): Լավագույն եռյակը եզրափակում է իտալացի Ժորժինյոն (219):
Ամբողջական ցուցակն ունի հետևյալ տեսքը.
Տոնի Կրոս (Գերմանիա) — 326
Նիկոլո Բարելլա (Իտալիա) — 221
Ժորժինյո (Իտալիա) — 219
Պիեռ-Էմիլ Հոյբյերգ (Դանիա) — 214
Մորտեն Ջուլմանդ (Դանիա) — 199
Դեկլան Ռայս (Անգլիա) — 192
Լուկա Մոդրիչ (Խորվաթիա) – 191
Հաքան Չալհանօղլու (Թուրքիա)– 182
Ստանիսլավ Լոբոտկա (Սլովակիա) — 172
Մարսելո Բրոզովիչ (Խորվաթիա) – 171