«Բարսելոնայի» իսպանացի կիսապաշտպան Ֆերմին Լոպեսը կիսվել է Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի նորեկ Կիլիան Մբապեի մասին իր կարծիքով։
««Բարսելոնայում» Մբապեի «Ռեալ» տեղափոխության վերաբերյալ մտավախություն չկա։ Մենք չենք վախենում նրանից, նույնը վերաբերում է Վինիսիուսին»,- Լոպեսի խոսքերն է մեջբերում BarcaTimes-ը:
Հիշեցնենք, որ Կիլիան Մբապեն «Արքայական» ակումբի շարքերը համալրել է այս ամառ՝ ազատ գործակալի կարգավիճակով։ Ավելի վաղ 25-ամյա հարձակվողը չի երկարաձգել ավարտվող պայմանագրի ժամկետը ՊՍԺ-ի հետ, որի գույները պաշտպանում էր 2017 թվականից։