«Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի եզրային հարձակվող Լամին Յամալը կրկին խոսել է «Ինտեր Մայամիի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի հետ համեմատությունների մասին։
«Մեսսին պատմության լավագույն խաղացողն է. Նրա հետ համեմատվելն անհավանական է, բայց ոչ ոք չի կարող լինել նրա մակարդակին: Հուսով եմ, որ իմ կարիերայում կարող եմ հասնել Լեոյի ձեռք բերածի առնվազն կեսին»,- Յամալի խոսքերն է մեջբերում Barca Universal-ը։
Ֆուտբոլի Եվրոպայի ընթացիկ առաջնությունում Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Լամին Յամալը մասնակցել է երեք հանդիպման։ Նա դարձել է մեկ գոլային փոխանցման հեղինակ։ Իսպանիայի հավաքականը խմբում առաջին տեղից դուրս է եկել փլեյ-օֆֆ, որտեղ 1/8 եզրափակչում կխաղա Վրաստանի հետ: