Ուրուգվայի հավաքականը 2024 թվականի Կոպա Ամերիկայի խմբային փուլի 2-րդ տուրի խաղում այսօր հաղթել է Բոլիվիայի հավաքականին: ՄետԼայֆ մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվել է 5։0 հաշվով։
Այսպիսով, թիմը գլխավոր մարզիչ Մարսելո Բյելսայի գլխավորությամբ ժամանակից շուտ դուրս է եկել C խմբից: Երկու հանդիպումից հետո ուրուգվայցիները վեց միավորով գլխավորում են մրցաշարային աղյուսակը՝ առաջ անցնելով ԱՄՆ-ից (3 միավոր), Պանամայից (3 միավոր) և Բոլիվիայից (0 միավոր):
Ուրուգվայը փլեյ-օֆֆում կխաղա D խմբում առաջին կամ երկրորդ տեղը զբաղեցրած թիմի հետ:
Ամերիկայի գավաթի գործող հաղթողը Արգենտինայի հավաքականն է, որը եզրափակչում 1։0 հաշվով հաղթել է Բրազիլիայի հավաքականին։ Հաղթական գոլը խփել է կիսապաշտպան Անխել Դի Մարիան։ Ամենատիտղոսակիր թիմերն են Արգենտինան և Ուրուգվայը, նրանց թիմերը մրցաշարում 15 հաղթանակ են տարել։