«Բարսելոնան» և Մադրիդի «Ռեալը» ընկերական հանդիպում կանցկացնեն։ Այս մասին հայտնում է կատալոնական ակումբի մամուլի ծառայությունը։
Իսպանական երկու հսկաների հանդիպումը կկայանա օգոստոսի 4-ին Նյու Ջերսիում՝ 82500 նստատեղ ունեցող «Մեթլայֆ» մարզադաշտում։ Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 03:00-ին: