Եվրոպայի կրկնակի չեմպիոն Սանտի Կասորլան երկարաձգել է պայմանագիրը «Ռեալ Օվիեդոյի» հետ, հայտնում է թիմի մամուլի ծառայությունը։ Ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մեկ տարով։
39-ամյա կիսապաշտպանը 7 տարի անցկացրել է ակումբի ակադեմիայում։ 2023 թվականին նա կրկին վերադարձել է թիմ։
«Ռեալ Օվիեդոն» 2023/24 մրցաշրջանում զբաղեցրել էր 6-րդ տեղը Սեգունդայում և փլեյ-օֆֆի եզրափակիչում պարտվել «Էսպանյոլին»։
Ֆուտբոլիստն ավարտված մրցաշրջանում անցկացրել է 24 հանդիպում և դարձել 4 գոլային փոխանցման հեղինակ։