Պաշտպան Յոսիպ Ստանիսիչը մեկնաբանել է Մյունխենի «Բավարիայի» հետ պայմանագրի երկարաձգումը։
«Ուրախ եմ, որ նոր պայմանագիր ստորագրեցի «Բավարիայի» հետ։ Որքան ինձ հիշում եմ, ես այս ակումբի երկրպագուն եմ եղել։ Շնորհակալ եմ «Բայերին», քանի որ այնտեղ շատ բան սովորեցի՝ ֆուտբոլում և խաղադաշտից դուրս, կարողացա շատ խաղեր խաղալ, դրսևորել ինձ և ռիթմի մեջ մտնել:
Ես վստահություն եմ ձեռք բերել և կարծում եմ, որ ավելի լավ խաղացող կվերադառնամ: Իմ նպատակները պարզ են. ցանկանում եմ ամբողջ ուժերս տալ «Բավարիայի» համար և հնարավորինս շատ տիտղոսներ նվաճել: Հաճելի է վերադառնալ տուն»,- Ստանիշիչի խոսքերն է փոխանցում Bayern&Germany-ն։
Հունիսի 27-ին հայտնի դարձավ, որ «Բավարիան» երկարաձգել է պայմանագիրը Ստանիսիչի հետ մինչև 2029 թվականը։