Էնթոնի Գորդոնը Անգլիայի Եվրո 2024-ի բազայում ընկել է հեծանիվից։
Ինչպես հայտնում է Goal-ը, «Նյուքասլի» եզրային հարձակվողը վերականգնողական մարզումների շրջանակում հեծանիվ է վարել: Ընկնելու հետևանքով Գորդոնը քթի և կզակի վնասվածք է ստացել, ինչպես նաև քերծվածքներ՝ ծնկներին ու ոտքի մատերին։ Նշվում է, որ ֆուտբոլիստը լուրջ վնասվածքներ չի ստացել և մասնակցել է Անգլիայի հավաքականի այսօրվա մարզմանը։
Անգլիայի հաջորդ հանդիպումը կկայանա հունիսի 30-ին․ Գարեթ Սաութգեյթի թիմը Եվրոպայի առաջնության 1/8 եզրափակիչում կխաղա Սլովակիայի հետ։