Էմանուել Պետին կանխատեսում է, որ Մադրիդի «Ռեալում» մեծ ճնշում կգործադրվի Կիլիան Մբապեի վրա։
Ֆրանսիացին այս ամառ է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»՝ չերկարաձգելով պայմանագիրը ՊՍԺ-ի հետ։
«Ես չգիտեմ, թե արդյոք նա խնդիր կդառնա՞, բայց նա հստակ գիտի, թե ուր է գնում՝ դեպի աշխարհի լավագույն ակումբ, որն առանց նրա հաղթել է Չեմպիոնների լիգան և Լա լիգան, որտեղ բոլորը հիանալի են գործում: Այստեղ մեծ էգոներ կան, բայց թիմը միշտ առաջին տեղում է, քանի որ Մադրիդն ավելի կարևոր է, քան ցանկացած խաղացող, նույնիսկ եթե դու «Ոսկե գնդակի» դափնեկիր ես: Մադրիդին չի հետաքրքրում, թե որքան լավն ես դու:
Մբապեն դա գիտի, նա խելացի է, ուստի կփորձի հնարավորինս արագ հարմարվել նոր գործընկերներին ու ներկայանալ խաղադաշտում։ Նա շատ լավ գիտի, որ երկրպագուներն ու մամուլը սպասում են իրեն։ Նրանք նրան ժամանակ կամ արդարացումներ չեն տա»,- «Արսենալի» նախկին կիսապաշտպանի խոսքերն է փոխանցում AS-ը։