ԵՎՐՈ-2024-խմբային փուլի վերջին տուրի Թուրքիա-Չեխիա խաղում (2։1) ԵՎՐՈ-ների պատմության ռեկորդ է գրանցվել։
Թուրքիայի և Չեխիայի հավաքականների միջև խաղում ցուցադրվել է 18 քարտ (16 դեղին և 2 կարմիր)՝ ինչը հանդիսանում է Եվրոպայի առաջնությունների ռեկորդ։
Թուրքիայի կազմում դեղին քարտի է արժանացել 11 խաղացող, իսկ չեխերը աչքի են ընկել 7 դեղին ու 2 կարմիր քարտերով։
Հիշեցնենք, որ Թուրքիան F խմբից դուրս եկավ 2-րդ տեղով և 1/8-րդ եզրափակիչում կհանդիպի Ավստրիայի հավաքականին։