Վենեսուելայի հավաքականը 2024 թվականի Ամերիկայի գավաթի խաղարկության 2-րդ տուրում այս գիշեր մրցել է Մեքսիկայի հետ և նվազագույն հաշվով հաղթանակ տարել:
Հանդիպման միակ գոլը 57-րդ րոպեին խփել է վենեսուելացի հարձակվող Սալոմոն Ռոնդոնը, որն անվրեպ է իրացրել 11-մետրանոցը։ 87-րդ րոպեին 11-մետրանոց է նշանակվել նաև Վենեսուելայի հավաքականի դարպասը. մեքսիկացի հարձակվող Օրբելին Պինեդան, սակայն, վրիպել է:
Այս հաղթանակը Վենեսուելայի հավաքականին թույլ է տվել ժամանակից շուտ դուրս գալ խմբից՝ երկու տուրերի արդյունքում։ Թիմը վեց միավորով գլխավորում է B խմբի մրցաշարային աղյուսակը, երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցնում են Էկվադորի և Մեքսիկայի հավաքականները, որոնք վաստակել են երեքական միավոր, իսկ քառյակը եզրափակում է Ճմայկան, որը մեկնարկային երկու խաղերում ոչ մի միավոր չի վաստակել: