Ա Սերիայի նորեկ «Կոմոն» հայտարարել է «Ռոմայի» հարձակվող Անդրեա Բելոտիի տեղափոխության մասին։
30-ամյա իտալացին նոր թիմին կմիանա հուլիսի 1-ին։
Բելոտին «Ռոմայում» հանդես է գալիս 2022 թվականի ամառվանից։ Նախորդ մրցաշրջանում նա վարձավճարով հանդես էր գալիս «Ֆիորենտինայում»:
«Կոմոն» 2023/24 մրցաշրջանում երկրորդ տեղը զբաղեցրեց Սերիա Բ-ում և նվաճեց Իտալիայի Ա Սերիայի ուղեգիր։