Լեհաստանի հավաքականի ավագ և հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին կիսվել է Ֆրանսիայի հետ Եվրոպայի 2024 թվականի առաջնության խմբային փուլի 3-րդ տուրի խաղից իր ակնկալիքներով։ Խաղը կկայանա վաղը՝ հունիսի 25-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 20։00-ին:
«Հուսով եմ, որ սա կլինի մեր լավագույն հանդիպումը մրցաշարում: Չնայած մենք կարող ենք խաղալ միայն պատվի համար, բայց հուսով եմ, որ լավ ֆուտբոլ կխաղանք, հնարավորություններ կստեղծենք ու գոլ կխփենք։
Մենք չենք կարող բաժանվել, նույնիսկ եթե ամեն ինչ վատ է ընթանում: Մենք պետք է հավատարիմ մնանք մեր ծրագրին սկզբից մինչև վերջ՝ անկախ արդյունքից»,- Լևանդովսկու խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։