«Ինտեր Մայամիի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին խոսել է իր բնատուր ֆուտբոլային տաղանդի մասին։
«Դեռ փոքր տարիքից ինձ միշտ ասում էին, որ ես տարբեր եմ, և մարդիկ գալու են ինձ տեսնելու։ Ես սա չհասկացա, երբ մեծացա: Աստված ընտրեց ինձ, դա նվեր էր, որ նա ինձ տվեց: Ես օգտվեցի դրանից, արեցի հնարավոր ամեն ինչ դրանից առավելագույն օգուտ ստանալու համար»,- Մեսսիի խոսքերն է մեջբերում AS-ը։
Մեսսին 37 տարեկան է. Նա 8 անգամ արժանացել է «Ոսկե գնդակին»: