Շոտլանդիայի հավաքականի պաշտպան և ավագ Էնդրյու Ռոբերտսոնը մեկնաբանել է իր թիմի դուրս մնալը Եվրոպայի առաջնությունից.
«Անկեղծ ասած, այստեղ ասելու բան չկա։ Մենք տվեցինք մեր բոլոր ուժերը։ Մենք գիտեինք, որ պետք է հաղթել Հունգարիայի դեմ խաղում, բայց նրանք մեզ գոլ խփեցին հակագրոհի ժամանակ:
Ամեն ինչ կարող էր այլ կերպ ստացվել, բայց սա ֆուտբոլ է, պատահում է: Սա հաղթահարելու համար երկար ժամանակ կպահանջվի:
Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր երկրպագուներին, ներեցեք, որ հիասթափեցրինք»,- ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում BBC Sport-ը։