Անգլիական «Էվերտոնի» հարձակվող Դոմինիկ Կալվերտ-Լյուինը այլևս «Նյուքասլի» դիտակետում չէ:
Լրագրող Քիթ Դաունին հայտնել է, որ «կաչաղակները» բանակցություններ էին վարում 27-ամյա ֆուտբոլիստի հետ, սակայն վերջին պահին նրանք հրաժարվել են այս գործարքից։
Դոմինիկ Կալվերտ-Լյուինի տրանսֆերային արժեքը գնահատվում է 27 մլն եվրո։
2023/2024 մրցաշրջանում հարձակվողն անցկացրել է 38 հանդիպում, որոնցում դարձել է ութ գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։