«Ֆերենցվարոշի» բժիշկ Գերգելի Պանիչը խոսել է Հունգարիայի հավաքականի հարձակվող Բառնաբաս Վարգայի վնասվածքի լրջության մասին։ Հիշեցնենք, որ հարձակվողը Եվրո-2024-ի երրորդ տուրի խաղի ժամանակ բախվել էր Շոտլանդիայի հավաքականի դարպասապահին։
«Մեր հարձակվողը դիմածնոտային բազմաթիվ կոտրվածքներ ունի, մի քանի մանր և մեծ ոսկորներ կոտրված են։ Վիրահատությունից հետո Վարգան 2 օր կմնա հիվանդանոցում, իսկ եթե ամեն ինչ լավ ընթանա, նա դուրս կգրվի չորեքշաբթի օրը՝ հուինսի 26-ին»,- Պանիչի խոսքերն է մեջբերում «Ֆերենցվարոշի» պաշտոնական կայքը։
Հիշեցնենք, որ Եվրո-2024-ի վերջին՝ երրորդ տուրի Հունգարիա-Շոտլանդիա խաղում (1:0) հաղթական գոլը խփվեց խաղի հիմնական ժամանակին ավելացված 9-րդ րոպեին։ Հունգարացիների համար հաղթանակ կորզեց Կևին Չոբոտը։ Արդյունքում Հունգարիան A խմբում զբաղեցրեց երրորդ տեղը՝ վաստակելով 3 միավոր, և տեսական շանսեր պահպանեց փլեյ-օֆֆ դուրս գալու։