Ուրուգվայցի լեգենդար հարձակվող Դիեգո Ֆորլանը ֆուտբոլային կարիերան ավարտեց 2019 թվականի ամռանը՝ 40 տարեկանում։ Դիեգոն Հարավային Աֆրիկայում կայացած 2010 թվականի Աշխարհի առաջնության լավագույն խաղացողն էր, 2011 թվականի Կոպա Ամերիկայի հաղթող, Ոսկե խաղակոշիկի կրկնակի դափնեկիր, Ուրուգվայի պատմության ամենակարկառուն ֆուտբոլիստներից մեկը։ Եվրոպայում նրա անունը նույնպես հայտնի է, քանի որ երկար տարիներ նա հաջողությամբ հանդես է եկել բարձրակարգ ակումբներում՝ «Մանչեսթեր Յունայթեդ», «Վիլյառեալ», «Ատլետիկո», «Ինտեր»:
Ֆորլանը կարիերան ավարտելուց հետո փորձեց մարզչական կարիերա սկսել, սակայն ուրուգվայական «Պենարոլ» և «Աթենաս» թիմերում աշխատանքը նրա մոտ չստացվեց։ Սրանից հետո Դիեգոն որոշեց հիշել, որ մանուկ հասակում մեծ սեր ուներ թենիսի նկատմամբ։ Ֆորլանը վերջերս մասնակցել է ITF-ի վետերանների մի շարք մրցաշարերի և իրեն շատ լավ դրսևորել կորտում։
Հիշեցնենք, որ ուրուգվայցին մինչև 16 տարեկանը զբաղվել է թենիսով, բայց հետո ընտրել է ֆուտբոլիստի ուղին։