«Յուվենտուսի» 26-ամյա կիսապաշտպան Մանուել Լոկատելլին կարող է դառնալ «Մարսելի» խաղացող, հայտնում է La Gazzetta dello Sport առցանց հրատարակությունը։
Ըստ աղբյուրի՝ հավանականություն կա, որ ֆուտբոլիստն այս ամառ կհեռանա ակումբից։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բրայթոնի» նախկին գլխավոր մարզիչ Ռոբերտո Դե Զերբին արդեն պայմանագիր է կնքել «Մարսելի» հետ, իսկ մասնագետը կիսապաշտպանի տաղանդի երկրպագու է և հետաքրքրված է նրան իր նոր ակումբ հրավիրելով։
Հիշեցնենք, որ 26-ամյա ֆուտբոլիստը թուրինյան թիմի կազմում հանդես է գալիս 2021/2022 մրցաշրջանից։ Այս ընթացքում Լոկատելլին ակումբի կազմում մասնակցել է 132 հանդիպման, որոնցում դարձել է չորս գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրը ներկայիս ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2028 թվականի հունիսի վերջը։ Ֆուտբոլիստի գնահատված արժեքը, ըստ Transfermarkt հեղինակավոր ինտերնետային պորտալի, կազմում է 28 մլն եվրո։