Լոս Անջելեսում ուսումնամարզական հավաք անցկացնող Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականը միջազգային մրցաշարում անցկացրել է երկրորդ հանդիպումը՝ ուժերը չափելով Իռլանդիայի հետ:
ՀԲՖ մամուլի քարտուղարությունը հայտնում է, որ գերլարված խաղում Հայաստանի հավաքականը հաղթանակ է տարել 92:91 հաշվով և դարձել առաջնության հաղթող:
Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է դարձել Անդրե Սպայթ Մկրտչյանը: Նա վաստակել է 26 միավոր, 10 անգամ տիրել է օղակից անդրադարձող գնդակին և կատարել 6 արդյունավետ փոխանցում:
Հիշեցնենք՝ առաջին խաղում Հայաստանի ընտրանին առավելության էր հասել Գվատեմալայի նկատմամբ: