Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Պոլ Պոգբան, որը չորս տարով որակազրկվել է դոպինգի համար, խոսել իր կարիերայի մասին։
«Ամեն ինչ ավարտված է, ես այլևս գոյություն չունեմ: Ես այլևս չգիտեմ, թե ով եմ ես։ Ֆուտբոլն իմ կյանքն էր, իմ կիրքը։ Հիմա ինձ թվում է, թե կորցրել եմ ինձ: Այն ամենը, ինչի ես հասել եմ իմ պրոֆեսիոնալ կարիերայում, ինձնից խլել են»,- Պոգբայի խոսքերն է մեջբերում Guardian.ng-ը:
Հիշեցնենք, որ նախորդ տարվա օգոստոսին ֆրանսիացի կիսապաշտպանի դոպինգ թեստը դրական էր եղել։ Փետրվարի 29-ին հակադոպինգային դատարանը հաստատել էր ֆուտբոլիստին չորս տարով որակազրկելու որոշումը։