Ուրբաթ օրը՝ հունիսի 21-ին, կայացան ֆուտբոլի Եվրոպայի 2024 թվականի առաջնության D խմբի 2-րդ տուրի հանդիպումները։
Նիդեռլանդներ-Ֆրանսիա հանդիպումն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքի (0-0), իսկ Լեհաստանը օրվա մյուս խաղում 1-3 հաշվով պարտվեց Ավստրիային։
2-րդ տուրի արդյունքներով Նիդեռլանդները D խմբում 4 միավորով զբաղեցնում են առաջին տեղը, նույնքան միավորով երկրորդ տեղում Ֆրանսիան էր։ Ավստրիան (3) երրորդ տեղում է, իսկ Լեհաստանը մրցաշարում ոչ մի միավոր չի վաստակել և գտնվում է աղյուսակի վերջին հորիզոնականում։
Միխալ Պրոբեսի թիմն առաջինը մրցաշարում կորցրեց Եվրո-2024-ի փլեյ-օֆֆ դուրս գալու հնարավորությունը։