«Լիվերպուլի» նոր գլխավոր մարզիչ Առնե Սլոթը հետաքրքրված է Մադրիդի «Ռեալի» 19-ամյա հարձակողական ոճի կիսապաշտպան Արդա Գյուլերի տրանսֆերով։ Այս մասին հայտնում է TEAMtalk-ը։
Աղբյուրի համաձայն՝ Գյուլերը կարող է հեռանալ մադրիդյան ակումբից, քանի որ նոր մրցաշրջանից «Ռեալը» կունենա նոր հարձակվողներ՝ Կիլիան Մբապեն և Էնդրիկը, ինչի պատճառով թուրք ֆուտբոլիստի խաղաժամանակը կարող է զգալիորեն կրճատվել։
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում Գյուլերը բոլոր մրցաշարերում մասնակցել է 13 հանդիպման, որոնցում դարձել է 7 գոլի հեղինակ։ Ֆուտբոլիստի ներկայիս պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2029 թվականի հունիսի 30-ը: