Մարկ Գիուի ծառայություններով հետաքրքրված են եվրոպական մի քանի ակումբներ։
Ինչպես հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, «Բարսելոնայի» 18-ամյա հարձակվողի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում «Չելսին» և «Բավարիան»։
Ֆուտբոլիստի պայմանագրում փոխհատուցման չափը կազմում է 6 միլիոն եվրո։
Կատալոնացիները ցանկանում են պահել Գիուին և նրա հետ կքննարկեն նոր պայմանագրի հարցը։
Լա Լիգայի նախորդ մրցաշրջանում Ջիուն անցկացրել է 3 խաղ և դարձել 1 գոլի հեղինակ։