Մադրիդի «Ռեալի» ավագ Նաչո Ֆերնանդեսը պատրաստվում է հեռանալ «Արքայական» ակումբից, հայտնում է Relevo-ն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ 34-ամյա ֆուտբոլիստը մոտ է Սաուդյան Արաբիայի «Ալ-Քադիսիյա» ակումբ տեղափոխվելուն։ Հաջորդ մրցաշրջանում այս թիմը հանդես կգա իր երկրի բարձրագույն դիվիզիոնում։ Նշվում է, որ Նաչոյի և «Ալ-Քադիսիայի» միջև բանակցությունները մոտեցել են եզրափակիչ փուլին։ Ամեն ինչ գնում է դեպի նրան, որ շուտով Մադրիդի «Ռեալի» ներկայիս ավագը կփոխի ակումբային գրանցումը։
Հիշեցնենք, որ իսպանացու պայմանագրի ժամկետը «Սերուցքայինների» հետ նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսի վերջը: Նաչոն կարիերայի ընթացքում հանդես է եկել միայն «Ռեալում»։