Հունիսի 21-27-ը Հունաստանի Հռոդոս կղզում անցկացվում է շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկան պատանիների թիմային առաջնությունը:
Հայաստանը ներկայացնում են Էմին Օհանյանը, Արսեն Դավթյանը, Էրիկ Գասպարյանը, Ռոբերտ Փիլիպոսյանը և Բենիկ Ագասարովը:
Մեր թիմը մասնակից 18 թիմերի մեջ ունի 3-րդ վարկանիշը՝ զիջելով միայն Իսրայելի և Լեհաստանի թիմերին:
Առաջնության առաջին խաղափուլը կմեկնարկի այսօր՝ Հայաստանի ժամանակով 17:00-ին: