Սթիվ Կուպերը դարձել է «Լեսթերի» նոր գլխավոր մարզիչը։ Կողմերը 3 տարվա պայմանագիր են կնքել, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
44-ամյա ուելսցին «Նոթինգհեմ Ֆորեստը» գլխավորել է 2021-2023 թվականներին։ Նա նախկինում աշխատել է «Սուոնսիում», Անգլիայի երիտասարդական թիմերում և «Լիվերպուլի» համակարգում:
«Լեսթերում» Կուպերը փոխարինել է Էնցո Մարեսկային, որը ստանձնել է «Չելսիի» գլխավոր մարզչի պաշտոնը։ Անցած մրցաշրջանում «Լեսթերը» դարձել է Չեմպիոնշիփի չեմպիոն ու Պրեմիեր լիգայի ուղեգիր նվաճել։