Կայացել է շախմատի աշխարհի մինչև 20 տարեկան պատանիների և աղջիկների առաջնության 7-րդ խաղափուլը:
Պատանիների առաջնությունում գրոսմայստերներ Էմին Օհանյանը և Մամիկոն Ղարիբյանը ունեն 5.5 միավոր և առաջատարից հետ են մնում կես միավորով։ Այսօր Մամիկոնը և Էմինը կխաղան միմյանց դեմ: Միջազգային վարպետ Արսեն Դավթյանը ունի 4 միավոր, հայտնում է Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Աղջիկների առաջնությունում կանանց միջազգային վարպետ Մարիամ Մկրտչյանը ունի 5.5 միավոր և առաջատարից հետ է մնում կես միավորով։ Միլենա Գասպարյանը ունի 4 միավոր:
8-րդ խաղափուլը կմեկնարկի այսօր։