Երևանում մեկնարկել է Բենուր Փաշայանի անվան ըմբշամարտի 5-րդ հուշամրցաշարը: Առաջին օրվա արդյունքներով հայտնի են դարձել եզրափակչի բոլոր մասնակիցները։ Միջազգային մրցաշարում Հայաստանը եզրափակչի 7 մասնակից ունի:
Այս մասին հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը:
55 կգ՝ Հոսեյնիվանդ Մոհամադ (Իրան) – Ռամազ Սիլագավա (Վրաստան)
60 կգ՝ Գևորգ Ղարիբյան (Հայաստան) — Նասերպուր Պույա (Իրան)
63 կգ՝ Կարեն Ասլանյան (Հայաստան) – Կեխտար Մահդի (Իրան)
67 կգ՝ Սլավիկ Գալստյան (Հայաստան) – Ռեզեի Հոջաթ (Իրան)
72 կգ՝ Շանթ Խաչատրյան (Հայաստան) – Հայկ Մելիքյան (Հայաստան)
77 կգ՝ Մալխաս Ամոյան (Հայաստան) – Օսկու Ալի (Իրան)
82 կգ՝ Դատա Չխալաձե (Վրաստան) – Էդուարդ Գակամե (Ռուսաստան)
87 կգ՝ Հեդայաթ Բենրուզ (Իրան) — Վիգեն Նազարյան (Հայաստան)
97 և 130 կգ քաշային կարգերի մրցումներն անց են կացվել շրջանաձև մրցակարգով։ Արդյունքները ստորև.
97 կգ
1. Վլադիսլավ Պուստաշյալավ Բելառուս
2. Հայկ Խլոյան Հայաստան
3. Վադիմ Գորոխով Ռուսաստան
130 կգ
1. Ռանջբար Մոհամադսորուշ Իրան
2. Ալբերտ Վարդանյան Հայաստան
3. Ռատի Տալիկիշվիլի Վրաստան