Երևանի քաղաքապետարանի և Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի հովանու ներքո մայիսի 31-ից հունիսի 1-ը «Դինամո» մարզադահլիճում կկայանա Աշխարհի կրկնակի չեմպիոն, Գավաթակիր, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ Բենուր Փաշայանի անվան հունահռոմեական ոճի ըմբշամարտի 5-րդ հուշամրցաշարը։
Բրոնզե մեդալների գոտեմարտերը կկայանան հունիսի 1-ին, ժամը 16:00-ից։
Բացման հանդիսավոր արարողությունը և եզրափակիչները՝ հունիսի 1-ին 18։00-ից։
Սահմանված են նաև դրամական պարգևներ՝ մրցաշարի մեդալակիրների և հաղթողի մարզչի համար։ Մրցանակային ֆոնդը կազմում է 12.000 ԱՄՆ դոլար։
Մուտքն ազատ է: