Ավարտվեց Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) փլեյ-օֆֆի երկրորդ շրջանի 7-րդ խաղը, որում «Դենվեր Նագեթսը» ընդունել էր «Մինեսոտային»։
Հանդիպումը կայացավ Դենվերում և ավարտվեց հյուրերի հաղթանակով՝ 98։90 հաշվով։ Շարքում հաշիվը դարձավ 4-3՝ հօգուտ «Մինեսոտայի», ինչի շնորհիվ թիմը դուրս եկավ NBA-ի Արևմտյան կոնֆերենցիայի եզրափակիչ։
Այսպիսով, որոշվել են NBA-ի փլեյ-օֆֆի կիսաեզրափակչի բոլոր զույգերը։
Բոստոն Սելթիքս — Ինդիանա
Մինեսոտա — Դալաս Մավերիկս