Ավարտվեց Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) փլեյ-օֆֆի երկրորդ շրջանի հինգերորդ խաղը, որում «Բոստոն Սելթիքսը» հյուրընկալել էր «Քլիվլենդ Կավալիերսին»։
Հանդիպումը կայացավ Բոստոնում (ԱՄՆ) և ավարտվեց տանտերերի հաղթանակով՝ 113։98 հաշվով։
Այս հաղթանակով «Սելթիքսը» դուրս եկավ NBA-ի փլեյ-օֆֆի Արևելյան կոնֆերենցիայի եզրափակիչ (4-1 շարքում):
Հիշեցնենք, որ կանոնավոր առաջնության ավարտին Բոստոնը ներկայացնող թիմը զբաղեցրել է Արևելյան կոնֆերենցիայի մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականը։