Տորոնտո (Կանադա) քաղաքում անցկացվող շախմատի Հավակնորդների մրցաշարում տեղի ունեցան 13-րդ տուրի հանդիպումները։
Այս տուրում հաղթանակ տոնեցին Ֆաբիանու Կարուանան ու Դոմարաջու Գուկեշը։ Մյուս պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի։
13-րդ տուրից հետո 8,2 միավորով Դոմարաջու Գուկեշը գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Ֆաբիանո Կարուանան, Հիկարու Նակամուրան ու Յան Նեպոմնյաշչին վաստակել են 8-ական միավոր։
Հավակնորդների մրցաշարի հաղթողը շախմատային թագը կվիճարկի աշխարհի գործող չեմպիոն, չինացի Դին Լիրենի հետ։