«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին մարզիչ Ժոզե Մոուրինյուն կցանկանար նորից գլխավորել անգլիական թիմը, հայտնում է Daily Mail-ը։
Ըստ աղբյուրի՝ 61-ամյա պորտուգալացին կարծում է, որ ակումբում «անավարտ գործեր» ունի։ Հնարավորության դեպքում նա ցանկանում է նորից գլխավորել «Մանչեսթեր Յունայթեդը»:
Նշվում է նաև, որ Մոուրինյուն կցանկանար աշխատել «Մանչեսթեր Յունայթեդի» նոր համասեփականատերերի հետ, ովքեր վերջերս գնել են ակումբի բաժնետոմսերի 25 տոկոսը:
Մոուրինյուն «Մանչեսթեր Յունայթեդը» գլխավորել է 2016-2018 թվականներին: Թիմի հետ նա հաղթել է Անգլիայի լիգայի գավաթը, Անգլիայի Սուպերգավաթը և Եվրոպա լիգան։